Տոնական միջոցառում «Մուրացան»-ում բուժվող փոքրիկների համար
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր տոնական մթնոլորտ էր: Ինչպես տեղեկացնում են համալսարանից, մշակութային, հասարակական ճանաչված գործիչները, ինչպես նաև պարզապես նախաձեռնությանն արձագանքած մարդիկ ու կազմակերպություններ միացել են փոքրիկների օրը տոն դարձնելու ԵՊԲՀ նախաձեռնությանը: Միջոցառմանը ներկա էին հեքիաթի հերոսներ, ինչպես նաև Ամանորի ամենասպասված կերպարներրը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը, երգիչ-երգահան, հումորիստ, Արամ MP3 ասել են, որ երեխաներին ժպիտ պարգևելն ամենակարևորն է:
Երեխաների ուրախությամբ ոգևորված էր նաև «Մուրացան» համլսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը, սկսած տնօրենից ավարտված սանիտարներով:
ԵՊԲՀ-ն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում գտան ազատ ժամանակ և այցելել են համալսարանական հիվանդանոց՝ երեխաներին փոխանցելով իրենց դրական էներգիան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ