Լեհաստանում նոյեմբերի 1-ից սկսած՝ ցրտահարությունից 15 մարդ է մահացել
Լեհաստանի անվտանգության կառավարական կենտրոնը հայտնել է, որ նոյեմբերի 1-ից սկսած՝ ցրտահարությունից 15 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «Ռաշա թըդեյ»-ը։
«Երեկ ևս մեկ մարդ է մահացել ցրտահարվելու պատճառով։ Արձագանքեք, եթե գիտեք որևէ մեկին, ով օգնության կարիք ունի»,- ասված է կենտրոնի թվիթերյան գրառման մեջ։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ ինտենսիվ տեղումները կարող են կաթվածահար անել Լեհաստանի մի շարք շրջաններ։ Հաղորդվում է, նախորդ տարի Լեհաստանում ցրտահարությունից մահացել է 111 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան