Շանհայի բնակչության թիվը կսահամանափակեն մինչև 25 միլիոն
Շանհայի իշխանությունները մտադիր են վերահսկել քաղաքի բնակչության թվաքանակը, ինչպես նաև կառուցապատման համար հատկացվող հողերի մակերեսը: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Պետխորհուրդը:
Պետխորհրդի հայտարարության համաձայն՝ 2035 թվականին Շանհայի բնակիչների թիվը չպետք է գերազանցի 25 միլիոնը: Քաղաքային իշխանությունները մշակել են համապատասխան ծրագիր, իսկ խորհուրդը հավանություն է տվել դրան։
«Կառուցապատման համար մատչելի հողի ընդհանուր մակերեսը չի գերազանցի 3,2 հազար քառակուսի կիլոմետրը»,- ասված է հայտարարության մեջ:
Չինաստանի իշխանությունները կարծում են, որ այս միջոցներն անհրաժեշտ են, որպեսզի թույլ չտրվեն «մեծ քաղաքներին հատուկ հիվանդություններ», ինչպիսիք են շրջակա միջավայրի աղտոտման բարձր մակարդակը, ճանապարհներին առաջացող խցանումները և առողջապահության ու կրթության ոլորտում տրամադրվող ծառայությունների պակասը:
Շանհայը բնակչության թվով ոչ միայն Չինաստանի, այլև աշխարհի խոշորագույն քաղաքն Է: Այնտեղ բնակվում է շուրջ 24 միլիոն մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան