Ռուսաստանն այս տարի ստացել է ցորենի ռեկորդային բերք
Ռուսաստանը 2017 թվականին ստացել է ցորենի ռեկորդային բերք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Գյուղատնտեսության նախարարությանը:
Ըստ աղբյուրի՝ այս տարի ցորենի համախառն բերքը կազմել է 85,8 միլիոն տոննա:
Գյուղնախարարության տվյալներով՝ Ռուսաստանը 130 մլն տոննա հացահատիկի բերք է ստացել, ինչը գերազանցել է 1978 թվականի պատմական ցուցանիշը `124.7 մլն տոննա:
Ռոսստատի տվյալների համաձայն՝ 2016 թ-ին Ռուսաստանը 120,7 մլն տոննա հացահատիկի բերք է ստացել, որից 73,29 մլն տոննան՝ ցորեն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան