«Գազպրոմ»-ը սեփականաշնորհել է Comedy Woman-ը
«Գազպրոմ Մեդիա»-ին պատկանող «Պարանս Մեդիա» ընկերությունը դարձել է Comedy Club Production ստուդիայի միանձնյա սեփականատերը:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ավելի վաղ «Գազպրոմ Մեդիա»-ին էր պատկանում ստուդիայի 74.99 տոկոսը: Այն դարձավ սեփականատեր 2011-ին:
Աղբյուրը գրում է, որ դեռ 2015-ին այն գնահատվում էր 16.7 մլրդ ռուբլի: Comedy Club Production-ի կազմում են Comedy Club շոուն, Comedy Woman-ը, «Պարեր»-ը, սերիալներ, և այլն:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա նոյեմբերին «Գազպրոմ Մեդիա ժամանցային հեռուստաընկերության» գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը հայտնել էր, որ հեռուստաընկերությունն ամբողջությամբ անցնելու է տեղական արտադրանքի ստեղծմանը՝ հրաժարվելով արտասահմանյան ֆիլմերից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան