Քաղաքական 11:45 03/01/2018 Աշխարհում

Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում. Սասունյան

Անցյալ ամիս նախագահ Թրամփը երկու նոր մեծ սխալ ավելացրեց ամբողջ տարվա արտաքին և ներքին քաղաքականության սխալ որոշումների երկար ցանկին:

2017 թվականի դեկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, որը կոչ էր անում չեղարկել նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու հայտարարությունը: Անվտանգության խորհրդի մյուս բոլոր 14 անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կողմ քվեարկեցին բանաձևին, որն իրավացիորեն պնդում էր, որ «Երուսաղեմի վերջնական կարգավիճակի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով»: Այն նաև կոչ էր անում բոլոր պետություններին ձեռնպահ մնալ իրենց դիվանագիտական առաքելությունները Երուսաղեմ տեղափոխելուց:

Երուսաղեմի կարգավիճակը բավականին վիճահարույց և զգացական հարց է հրեաների, մահմեդականների և քրիստոնյաների համար: Իսրայելը գրավել է Երուսաղեմի արևելյան հատվածը 1967 թ. արաբա-իսրայելյան պատերազմի ժամանակ և անեքսիայի ենթարկել այն խախտելով միջազգային օրենքը: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «անբաժանելի և հավերժական մայրաքաղաքը»: Մյուս կողմից, պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են ապագա Պաղեստին պետության մայրաքաղաքը: ՄԱԿ-ի քվեարկությունից անմիջապես հետո, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ մերժելու է  հանդիպել փոխնախագահ Մայք Փենսի հետ, Մերձավոր Արևելք նրա առաջիկա այցի ընթացքում: Ուղևորությունը հետաձգվեց ավելի ուշ: Բազմաթիվ իսլամական երկրներում հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցեր անցկացրեցին նախագահ Թրամփի՝ Երուսաղեմի վերաբերյալ կայացրած որոշման դեմ: Պաղեստինի ղեկավարությունը հայտարարեց, որ նրանք ԱՄՆ-ին այլևս չեն համարում խաղաղության անաչառ միջնորդ հակամարտող կողմերի միջև:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադինովը զգուշացրեց, որ նախագահ Թրամփի միակողմանի գործողությունը նվազեցնում է խաղաղության հնարավորությունները՝ «խոչընդոտելով չափավորներին և ուժեղացնելով արմատականներին»:

Նախագահ Թրամփն իր որոշումն արդարացրեց հիմք ընդունելով 1995 թ. Կոնգրեսի ընդունած օրենքը՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն, այդ ժամանակից սկսած ԱՄՆ բոլոր նախագահները ազգային անվտանգության մտահոգություններից ելնելով՝ ամեն վեց ամիսը մեկ հետաձգել են տեղափոխումը: Նրանք չեն ցանկացել վնաս հասցնել արաբա-իսրայելյան խաղաղ բանակցություններին և բորբոքել արաբական և իսլամական աշխարհի կրքերը:

Այն փաստը, որ Թրամփն իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Թել-Ավիվից Երուսաղեմ, չի կարող արդարացնել նրա վերջին որոշումը: Մեկ տարի առաջ ես գրել էի, որ Թրամփը անխոհեմ խոստում էր տվել, և դրա կատարումը կարող էր վտանգավոր լինել:

Խնդիրն ավելի խորացնելով ԱՄՆ-ի համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որտեղ Միացյալ Նահանգները վետոյի իրավունք չունի, 2017 թ. դեկտեմբերի 21-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչող նախագահ Թրամփի որոշումը հայտարարելով «անվավեր»: Այնպիսի գերտերության համար, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, խիստ վիրավորական է ունենալ դեմ քվեարկած 128 երկիր, և միայն 8 աջակից, 35 ձեռնպահ մնացած և 21 բացակա երկրներ: Այսպիսով, Թրամփը Միացյալ Նահանգները ծիծաղի առարկա դարձրեց ամբողջ աշխարհի առջև, մանավանդ որ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցեցին միայն այնպիսի անծանոթ փոքր երկրներ, ինչպիսիք են Տոգոն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Պալաուն:

Ընդհակառակը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շատ խոշոր երկրներ դեմ քվեարկեցին ԱՄՆ-ին. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Շվեդիան և տասնյակ այլ երկներ:

Կարծես թե այս ծանր կացությունը քիչ էր, նախագահ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հպարտորեն հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները կկտրի այն երկրներին տրամադրվող օգնությունը, որոնք դեմ են քվեարկել ԱՄՆ-ին: Սա ծիծաղելի հայտարարություն է, քանի որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում վերացնել օգնությունն այս 128 պետությունների մեծ մասին: Ավելին, երբ ԱՄՆ-ի նման հզոր պետությունը արտաքին օգնություն է տրամադրում, դա անում է ելնելով իր սեփական շահերից: Վերացնելով օգնությունը՝ Միացյալ Նահնագները վտանգի տակ կդնի իր ազգային շահերը: Ամերիկյան օգնության տրամադրումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը  ավտոմատ կերպով գնում է մի այլ երկրի սուվերեն իրավունքը, թե ինչպես քվերակել ՄԱԿ-ում և փորձել ստիպել նրան հնազանդվելու:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հարցին, ապա հայկական մամուլում շատ քննարկումներ եղան Հայաստանի՝ ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ում դեկտեմբերի 21-ի քվեարկության նպատակահարմարության մասին: Մտավախություն կար, որ Հայաստանը ԱՄՆ-ից չի ստանա արտաքին օգնություն և կթշնամացնի Իսրայելին:

Իմ կարծիքով, այս երկու տեսակետները հիմնավորված չեն: Համոզված եմ, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմնակիցների մեծ մասը կվերահաստատի օգնությունը՝ ընդդեմ Սպիտակ տան ցանկության, եթե անհավանականորեն Թրամփը իրականացնի իր սպառնալիքը:

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը ոչ մի ռիսկի չի դիմում, քանի որ Իսրայելը բարեկամաբար տրամադրված չէ Հայաստանի նկատմամբ: Այն դեսպանատուն չունի Երևանում, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների մահացու զենք է վաճառել Ադրբեջանին`հայերին սպանելու համար: Նույնիսկ Ադրբեջանը, չնայած Իսրայելի հետ իր ջերմ հարաբերություններին, դեմ է քվեարկել ԱՄՆ-ին որոշմանը: Ավելորդ է ասել, որ Թուրքիան նույնպես դեմ է քվեարկել դրան:

Բացի այդ, ՄԱԿ-ում քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ բացակա լինելը Հայաստանը կմեկուսացներ մնացած աշխարհից, արաբական և իսլամական երկրների հայ համայնքներից և կհակասեր Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ցանկությանը, որը դատապարտել էր ԱՄՆ-ի որոշումը:

Վերջապես, Իսրայելի ղեկավարները չպետք է ողջունեն Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը, քանի որ Իսրայելի շահերից չի բխում թշնամանալ մնացած աշխարհի հետ և մեկուսացնել ինքն իրեն: Իսրայելը պետք է իր կողմը թեքի այլ երկրներին, հատկապես պաղեստինցիներին՝ խաղաղ կարգավորման հասնելով բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ կամ բռնությամբ...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am
00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}