Ամերիկուհին Սուրբծննդյան տոներից հետո եղևնին վերադարձրել է խանութ
Ամերիկյան Costco ցանցի գնորդներից մեկը Սուրբ ծնունդից տասն օր անց պահանջել է վերադարձնել գնած եղևնու գումարը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կինն իր պահանջը հիմնավորելով՝ «ծառը մահացել է»:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին Կալիֆորնիայում: Կինը եղևնին բերել է իր հետ: Վաճառողները գումարը վերադարձրել են կնոջը այն բանից հետո, երբ նա ցույց է տվել անդորրագիրը:
Պատմությունն արագորեն տարածվել է սոցցանցերում, օգտատերերից շատերը քննադատել են կնոջ պահվածքը: Պետք է նշել սակայն, որ Costco խանութներում նմանատիպ միջադեպեր հաճախ են լինում, երբ գնորդները իրենց գումարը հետ են պահանջում, ընդ որում՝ չվերադարձնելով եղևնին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան