Վանաձորում հրդեհից տնակների տանիք է այրվել
Այսօր՝ ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 Արդա թաղամասի թիվ 25 և թիվ 27 տնակներում. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն 3 Արդա թաղամասի Կ. Շ.-ին պատկանող թիվ 25 և Փ. Ա.-ին պատկանող թիվ 27 տնակների ընդհանուր տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել է տնակների տանիքն (180 քմ) ամբողջությամբ և առաստաղը՝ մասնակի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին