General Motors-ը ինքնակառավարվող մեքենաներ կստեղծի
Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ General Motors-ը ծրագրում է 2019 թ. ղեկ չունեցող ինքնակառավարվող մեքենաներ արտադրել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Կազմակերպության նախագահ Դէն Ամմանի խոսքով՝ մեքենայի ստեղծման ուղղությամբ աշխատել են մեկուկես տարի, սա առաջին մեքենան է, որ հենց սկզբից սկսել են մշակել առանց ղեկավարման մասերի՝ ղեկանիվի և ոտնակների: Մեքենայի նախատիպը արդեն փորձարկում են Սան-Ֆրանցիսկոյի և Ֆինիքսի փողոցներում:
Բացի GM-ից, նման մեքենաների մշակումներով զբաղվում են Uber տաքսի ծառայությունը, Volvo, Ford, Jaguar Land Rover, Volkswagen կազմակերպությունները, ինչպես նաև Tesla-ն: Որպես կանոն՝ այս մեքենաները նաև վարորդների կողմից ղեկավարվելու հնարավորություն ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ