Լեհաստանում կազատվեն ռուսական դիպլոմներով ԱԳՆ աշխատակիցներից
Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը որոշել է հրաժեշտ տալ այն դիվանագետներին, որոնք ռուսական բուհերի դիպլոմներ ունեն։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով RMF 24-ին։
Գերատեսչության նոր ղեկավարը ցանկանում է վտարել տարեց դիվանագետներին, որոնց մեծամասնությունը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտներ են և աշխատանքի ընդունել նոր կադրերի։
ԱԳ նախկին նախարար Վիտոլդ Վաշիկովսկին հրաժարվում էր փոխել կադրային քաղաքականությունը և աշխատքի վերցնել առանց դիվանագիտական փորձի աշխատակիցների։