Իրավունք 20:30 16/01/2018 Հայաստան

2017-ի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 20285 դեպք. Գլխավոր դատախազություն

2017թ. ընթացքում ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից ձեռնարկվել են
անհրաժեշտ միջոցներ հանրապետությունում հանցավորության հակազդման,
քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման
ուղղություններում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է  հանցագործության 20285 դեպք, նախորդ տարի արձանագրված 18764 դեպքի համեմատությամբ 1521-ով կամ 8,1 %-ավել:
Հանցագործության դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում ոչ մեծ /1622 դեպք/ և որոշ չափով միջին ծանրության /284 դեպք/ հանցագործությունների հաշվին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ էապես նվազել է:

2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 33-ով կամ 16,7 %-ով /198-165/,  ծանր հանցագործության դեպքերը նվազել են 352-ով կամ 11,4 %-ով /3081-2729/:

Փաստորեն, եթե 2016 թվականին առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 1.05 %-ը, ապա 2017 թվականին՝   0.8 %-ը: Ծանր հանցագործությունները՝ 2016 թվականին կազմել են ընդհանուր հանցագործությունների 16.4%-ը, 2017 թվականին՝ 13,4%-ը:Վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների ընդհանուր թվի աճը հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին է, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների զանգվածում էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն և, միաժամանակ, հետաքրքրություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:
2017 թվականին գրանցված սպանության դեպքերը նվազել են 17-ով կամ 25 % ով /66-49/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է սպանությունների կայուն նվազում՝ 2007թ.-ին՝ 69, 2017թ.-ին՝ 49: Սպանության փորձի դեպքերը նվազել են 13-ով կամ 36%-ով /36-23/: Ընդ որում այս հանցատեսակով վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել:Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 6-ով կամ 3 %-ով /200-194/:

Ավազակության դեպքերը նվազել են 7-ով կամ 13 %-ով: Ընդ որում այս հանցատեսակով ևս վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել՝ պահպանելով այդ ժամանակահատվածի կայուն նվազման միտումը:

Բնակարանային գողությունները նվազել են 361-ով կամ 28,9 %-ով /1250-889/: Արձանագրենք նաև, որ Հանրապետությունում 13-ով կամ 20 %-ով նվազել են հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքերը. եթե 2016 թվականին արձանագրվել է այդպիսի 65, ապա 2017 թվականին՝ ընդամենը 52 դեպք: Ընդ որում, վերջին 10 տարիներին նկատելիորեն նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները՝ 2007թ.-ին՝ 106, 2017թ.-ին՝ 52:
Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում: Այն դեպքում, երբ 2016 թվականի համեմատությամբ 2017թ. հանցագործությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը եղել է 78,5%, 2017թ. կազմել է 83,3%` 7,7%-ով ավելի:  2017 թվականին գրանցված հանցագործություններից չի բացահայտվել 3390-ը կամ 16.7%: Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 21,5:

Չբացահայտված հանցագործությունների տոկոսային ցուցանիշը նվազել է 4,8 %-ով: Աճել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:  Վերջիններս ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը, հաճախ մեծ բարդություն է ներկայացնում  և պահանջում է քրեական հետապնդման մարմինների կողմից հետևողական, գրագետ պլանավորված, արդյունավետ և համագործակցված գործողությունների իրականացում: Նշվածով պայմանավորված՝ այս հանցատեսակների թվի աճը, ի տարբերություն վերը նշված հանցանքների, դրական է գնահատվում. այդպիսի դինամիկան խոսում է ոչ թե իրականում այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ՝ դրանց դեմ տարվող հատկապես քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին:

2017թ. ընթացքում միայն կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք է արձանագրվել, որը 92 դեպքով կամ 130%-ով գերազանցում է 2016թ. տվյալը /71 դեպք/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է այս հանցագործությունների կտրուկ աճ՝ 2007թ.-7, 2017թ.-163:

2017թ. ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձինք՝ 17-ով կամ 65%-ով ավելի, քան 2016 թվականին/26 անձինք/: Աճել են նաև պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու դեպքերը: 2017թ. ընթացքում արձանագրվել են այս բնույթի 150 դեպքեր՝ 14-ով կամ 10%-ով ավել քան 2016 թվականին: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին դրանք եղել են 26-ը:
2017թ. ընթացքում պաշտոնեական լիզորությունները չարաշահելու մեղադրանքով դատի են տրվել 56 պաշտոնատար անձինք՝ կրկնակի ավել քան 2016 թվականին /28 անձինք/:

Տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ 2017թ. ընթացքում կաշառք ստանալու համար քրեական հետապնդում է իրականացվել դատարանի  նախագահի, 2 դատավորի, դատախազի, 2 քննիչի, ՊԵԿ մաքսակետի պետի, տարածքային բաժնի 2 տեսուչի, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության ԲՍՓՀ գործակալության պետի, ՔԿՀ  պետի և 2 պաշտոնատար անձանց, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 4 տեսուչի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» ՍՎԲ հերթափոխի  2 պետի նկատմամբ:

Առևտրային կաշառքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 ԲՈՒՀ-ի  ռեկտորի,  բանկի վարչության 1 նախագահի նկատմամբ:

2017թ. ընթացքում իրականացվել են նաև իրավական, ինչպես նաև ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի լուրջ բարեփոխումներ, որոնք էապես կապահովեն ինչպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, այնպես էլ հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}