Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 20:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Հրազդանի, Արտաշավանի, Աշտարակի, Տավուշի, Սիսիանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վայքի, Ջերմուկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: