Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն Բուխարեստում
Հունվարի 16-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի (BRECO) Բուխարեստի գրասենյակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որի օրակարգային հարցերից էին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքն ու զուգահեռ միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Խորհրդակցությանը մասնակցել և ելույթ է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով հանգամանալից ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Օրակարգի այլ կետերից են եղել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կրթության համար պատասխանատու նախարարությունների հետ կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագրի կնքման, ՖՄԿ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի գործունեության և տարածաշրջանային պլանավորման ծրագիրը (BRECO-2018, տարածաշրջանային մակարդակում գործողություններ), մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումները:
Խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել դեսպան Մինասյանի և BRECO-ի տնօրեն տիկին Ռենի Յոտովայի հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի լոգո է ընտրվել նուռը
- Հայաստանի արտգործախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
- Քննարկվել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
- Ի՞նչ կտա Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը
- Նալբանդյանն ու Ֆրիլանդը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
- Ֆրանկոֆոնիայի խաղեր. Հայաստանի մարզիկները մրցելույթներն ավարտեցին բրոնզե մեդալով
- Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
- «Հայաստանում կայանալիք միջոցառումը կդառնա տոն ֆրանկոֆոն ընտանիքի անդամների համար»