Վարչապետի թեկնածուի հարցը կքննարկենք մինչև ապրիլ կամ ապրիլի սկզբին.Շարմազանով
«Մենք յուրաքանչյուր հարց քննարկում ենք ժամանակին, վարչապետի թեկնածուի հարցը կքննարկենք մինչև ապրիլ կամ ապրիլի սկզբին, քանի որ դա է պահանջում մեր օրենսդրությունը»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է վարչապետի թեկնածուի հարցը։
ՀՀԿ խոսնակը նշեց, որ մինչև վարչապետի թեկնածուի հարցը քննարկել դեռ պետք է ընտրվի երկրի 4-րդ նախագահը, բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրություն պիտի լինի, Դատական օրենսգրքում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, մեծ օրենսդրական աշխատանք է կատարվելու՝ ելնելով Սահմանադրությունից:
Հարցին, թե բացառում է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դառնա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, նա պատասխանեց. «Չեմ բացառում, բայց չենք քննարկել։ Բայց կարծում եմ, որ Նա շատ լուրջ կենսագրություն ունի հենց այդ ոլորտում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան