«Հայաստանի ու Վրաստանի իրավապահները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը»
Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հարցեր են քննարկել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան։
Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը խոսել են երկկողմ ծրագրերի, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։
Զրուցակիցները միակարծիք են եղել, որ Հայաստանի Ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել և համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։
Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարևորությանը, հույս են հայտնել, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սադոյան. Կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկները թիվը դեպի Հայաստան ևս աճի
- Կարծում եմ՝ շատ ավելի լավ է լինելու, քան նախկինում. վրացագետը՝ Ռուբեն Սադոյանի դեսպան նշանակվելու մասին
- Վրաստանում ՀՀ նոր դեսպանը Ռ. Սադոյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան