Վրաստանի ՊՆ ֆեյսբուքյան էջով երեխան ուղիղ եթեր է մտել
Վրաստանի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին հետևողներն ականատես են եղել անսպասելի ուղիղ եթերի: «Live» ֆունկցիան սեղմել էր ՊՆ աշխատակիցներից մեկի երեխան:
«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, վրացի օգտատերերին դա դուր է եկել, նրանք ծնողներին խնդրել են երեխային հանկարծ չպատժել:
ՊՆ ռազմավարական հաղորդակցության ու հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նինո Տոլորդովան մեկնաբանել է կատարվածը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Սա Սանդրոն է՝ ՊՆ ռազմավարական հաղորդակցության ու հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի աշխատակցի, ՊՆ ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորի որդին: Սանդրոն պատահաբար հայտնվել է ուղիղ եթերում ու կարողացել է ձեզ ուրախացնել: Ծիծաղելկի սխալի համար ներեք մեզ»: