Իրավունք 13:25 18/01/2018 Հայաստան

Ալավերդիում կատարված սպանության փաստով ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը

2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց նույն քաղաքի բնակիչ,1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը համաքաղաքացի,1978թ. ծնված  Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Գլխավոր դատախազությունից հայտնում են. «Վլադիմիր Դավթյանը նույն պահին բռնվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817  քրեական գործը:

Դեպքի վայրի զննությամբ` հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ,Մակարով» տեսակի ատրճանակը:

2017թ. հունիսի 13-ին Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել է:

2017թ. հունիսի 15-ին Վլադիմիր Դավթյանին ՀՀ քրեա­կան օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով  մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և  սառը զենք  ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև Կամո Փիրուզյանին դիտավորությամբ սպանելու համար: Նախաքննական մարմինը, հիմք ընդունելով միայն Վլադիմիր Դավթյանի ոչ արժանահավատ ցուցմունքները, հիմնավորված էր համարել, որ նա Կամո Փիրուզյանին սպանել է վերջինիս կողմից իրեն հետապնդելու և սպառնալիքներ տալու  դրդապատճառով:

2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

2017թ. սեպտեմբերի 20-ին քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ:     

Սեպտեմբերի 23-ին քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել  լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Մասնավորապես, չէր կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաև հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 29-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներն են ձեռք բերվել  է, որ  Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վ.Ա.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:                

Ձեռք բերված տվյալների հիման վրա Վ.Ա.-ի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Կամո Փիրուզյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի հետ նույն վարույթում:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալավերդի քաղաքի տվյալ հատվածը հանդիսանում է քաղաքի առավել մարդաշատ վայրերից մեկը և դեպքի պահին էլ եղել է բազմամարդ:

2017 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին և նույն օրը նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով՝ սպանություն, որը կատարվել է պատվերով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ ապօրինի կերպով հրազեն և սառը զենք պահելու և կրելու համար:

2018թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.-ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը  կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է:  Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն և Ա. Հ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}