Ամերիկյան ընկերությունները չեն կարողանում աշխատող գտնել
Ամերիկյան ընկերությունները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատողներ գտնել և թափուր աշխատատեղերը լրացնել. Ամերիկյան աշխատաշուկան սուր ճգնաժամ է ապրում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին է վկայում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի զեկույցը:
Կազմակերպությունները վստահեցրել են՝ իրենք թափուր աշխատատեղերի լրացման և աշխատակիցներին չկորցնելու մեկ վերջին միջոց ունեն, որին էլ դիմում են, այն է՝ ավելացնել աշխատավարձերը:
Աշխատաշուկայում խնդիրներն արդեն իսկ վնաս են հասցնում կազմակերպություններին: Խնդիրը թեպետ այս փուլում լայնամասշտաբ չէ, սակայն կա վտանգ, որ կարող է այդպիսին դառնալ, եթե այս տենդենցը շարունակվի:
Ամերիկյան աշխատաշուկայում ճգնաժամային վիճակ է սկսվել դեռ նախորդ դեկտեմբերից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը