Ինգուշ տղամարդը մասնակցել է սեփական կնոջ հարսանիքին
Ինգուշեթական սեփական տներից մեկի բակում իրարանցում է. բակում և բակից դուրս տղամարդիկ են հավաքված և վիճում են ինչ-որ անհասկանալի հարցի շուրջ: Հանկարծ տան պատշգամբում հայտնվում է մի երիտասարդ, ով դիմում է հավաքվածներին՝ ասելով. «Ուշադրություն: Ես վճռական եմ՝ կատարվածն ուղղելու, ես կանեմ այնպես, ինչպես դուք ցանկանաք: Դուք պետք է միայն ասեք՝ ինչ անեմ: Ես այդ աղջկա եղբայրն եմ, ես այն մարդն եմ, ով կգնա մինչև վերջ»: Այս դեպքի մասին է պատմում BBC-ի ռուսական ծառայության կայքը:
Արտառոց այդ հավաքի պատճառը տեղական բարքերի համար անսովոր մի դեպք է. 29-ամյա Լեյլան (անունը փոխված է), արդեն իսկ ամուսնացած լինելով՝ ամուսնացել է: Ընդ որում՝ չի ամուսնալուծվել: Ամուսնացել է ամուսնու ընկերոջ հետ:
Ինչպես պնդում են նրա ծանոթները՝ Լեյլան ամուսնուն առաջարկել է՝ իր ընկերուհուն ու նրա ընկերոջը ծանոթացնել, սակայն արդյունքում հարսանիք է եղել, որտեղ եղել են ինքն ու իր երկու ամուսինները: Հարսնացուի համար փրկագինը տրվել է Լեյլայի առաջին ամուսնուն: Ականատեսները պնդում են, որ ամուսինը հարսանիքի ժամանակ չի ճանաչել կնոջը, թեպետ հարսնացուի դեմքն իրեն ծանոթ է թվացել:
Ամուսնուց վերցնելով նրա ընկերոջ հեռախոսահամարը՝ Լեյլան ինքն է սկսել շփվել նրա հետ: Մի քանի ամիս շարունակ նրանք հանդիպել են: Հարսանիքի օրը Լեյլան ամուսնուն ասել է, որ ընկերուհին խնդրել է՝ օգնել իրեն՝ պատրաստվել, և գնացել է գեղեցկության սրահ: Այնտեղ շուրթերը ներարկման միջոցով մեծացրել է, լինզաներ դրել, հագել հիջաբ, թեպետ մինչ այդ երբեք փակ հագուստով չի եղել: Ամուսինը կնոջը չի ճանաչել հարսանեկան հագուստով:
Այն բանից հետո, երբ «հին» ամուսինը պարզել է՝ իրականում ինչ է կատարվել, իրարանցում է սկսվել: Լեյլայի ազգակիցները ավագների ժողով են հրավիրել, որի արդյունքում որոշվել է վարվել այնպես, ինչպես պահանջում են ավանդույթները:
Աղջկա եղբայրը՝ Ահմեդը, պատրաստակամություն է հայտնել վարվել այնպես, ինչպես իրեն կթելադրեն հավաքվածները, սակայն վերջիններս ասել են, որ Ահմեդը պետք է վարվի այնպես, որ տարիներ հետո նույնը չկրկնվի իր ընտանիքում՝ իր աղջիկները, իր ազգակից այլ աղջիկներ չկրկնեն Լեյլայի արարքը: Թե ինչ պետք է անի տղան՝ պարզ չէ, քանի որ նման նախադեպեր չեն եղել, հետևաբար և ավանդույթներ չկան:
Կա կարծիք, որ Լեյլային պետք է վերադարձնել իր առաջին ամուսնուն, և հենց նա էլ կորոշի՝ ինչ անել՝ ապրել նրա հետ, թե ամուսնալուծվել: Շարիաթի օրենքներով դատելու դեպքում պետք է նշել, որ դավաճանության փաստ չկա այստեղ. աղջկան նույն օրն իսկ վերադարձրել են հայրական տուն:
Լեյլայի երկու ամուսինները ներկայում նրա հետ նույն տանը չեն ապրում: Իսկ լուրերն այն մասին, թե աղջկան ազգակիցները սպանել են, հարևանների կարծիքով՝ չափազանցված են:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը