Նոբելյան մրցանակակիրը քննադատել է Թրամփին
Տնտեսության գծով Նոբելյան մրցանակակիր, Նյու Յորք Թայմս թերթի վերլուծաբան Փոլ Կրուգմանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով տնտեսագետին իր՝ «կեղծ նորությունների համար նախատեսված» առաջին մրցանակին է արժանացրել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Ես մրցանակ եմ ստացել «կեղծ նորությունների» համար՝ շուկայի սխալ կանխատեսում անելու պատճառով, որը ես հետ էի կանչել երեք օր անց, սակայն մրցանակ եմ ստացել մի մարդուց, ով արդեն երկու հազար անգամ ստել է ու մինչ օրս չի խոստովանել, որ ընտրողների թվի առումով պարտվել է ընտրություններում»,- ասել է նա:
Կրուգմանը Թրամփի ցուցակը պարզապես ծիծաղելի է համարել, քանի որ նախագահը վստահ է, որ «կեղծ նորություններ» գոյություն ունեն, սակայն դա օրինակներով ցույց տալ չի կարող:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը