Ցինիզմը խոսում է արժեքների բացակայության մասին. Շարմազանովը՝ Չավուշօղլուի հայտարարության մասին
«Այդպիսի հայտարարությունը, նման գնահատականները ոչ այլ ինչ են, քան ցինիզմի բացահայտ դրսևորում: Ցինիզմը, ինչպես կասեր Օսկար Ուայլդը, խոսում է արժեքների բացակայության մասին»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների գործն է, և այնտեղ որևէ քաղաքական հարց չկա:
Նրա խոսքով՝ պաշտոնյաների առկայությունը Թուրքիայում ևս մեկ պատճառ է, որ Հայաստանը շարունակի պայքարը թե Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, թե թուրքական ժխտողականության դեմ:
«Ուշ, թե շուտ Թուրքիան ինքն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես իրավացիորեն 1915թ. նշել են Անտանտի երկրները, դա ոչ միայն մեկ ազգի դեմ ցեղասպանություն է, այլ մարդկության դեմ իրականացված հանցագործություն: Մարդկության դեմ իրականացված հանցագործությունները պետք է դատապարտվեն խստորեն: Այդ դատապարտման առաջին դերակատարները պետք է լինեն ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները, նրանք, ովքեր թելադրում են քաղաքականությունն աշխարհում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը