Ուկրաինայի Ռադան արգելել է պետգույքի վաճառքը ռուսական սուբյեկտներին
Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է Կառավարության ներկայացրած «Պետական և համայնքային գույքի սեփականաշնորհման մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է Newsru.com-ը, այս օրենքը ավելի թափանցիկ է դարձնում սեփականաշնորհման գործընթացը և արգելում է ՌԴ սուբյեկտներին գույք վաճառելը:
Այս օրենքի օգտին է քվեարկել 266 պատգամավոր: Օրենքի հաստատման համար անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը 226 էր: Օրենքն ուժի մեջ կմտնի Ուկրաինայի նախագահի ստորագրելուց և պաշտոնապես հրապարակվելուց հետո:
Փաստաթղթի համաձայն՝ գույք ձեռք բերողը չի կարող լինել այնպիսի երկիր, որը Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի կողմից ճանաչվել է «ագրեսոր-պետություն», ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնց հետ նման պետությունները ինչ-որ կապ ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը