Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների. Շարմազանով
Հանդիպումներից առաջ կրակահերթերը դարձել են տխուր ավանդույթ Ադրբեջանի համար։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով շփման գծում կրակոցները։
Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների։
«Ադրբեջանը մի բան ասում է բանակցությունների սեղանի շուրջ, լրիվ այլ վարքագիծ է դրսևորում սահմանագծին։ Եթե ուզում ենք առաջընթաց արձանագրել, ապա նախ և առաջ պետք է իրականացվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունները։ Առանց դրանց իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը