Զբոսաշրջային ընկերությունը կփոխհատուցի բրիտանական քաղաքների անպարկեշտ անունների դիմաց
Բրիտանական Holiday Pirates ընկերությունը խոստացել է փոխհատուցել տոմսերի գները օտարերկրյա այն զբոսաշրջիկների համար, ովքեր բրիտանական քաղաքների անպարկեշտ անվանումների ֆոնին արված նկարներ կուղարկեն: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Զբոսաշրջային ընկերության այս հայտարարության պատճառն այն է, որ բրիտանական որոշ բնակավայրերի անվանումները աշխարհի այլ լեզուներով միանշանակ չեն հնչում:
Այսպես, Օրթոն քաղաքի անվանումը արգենտիներեն նշանակում է «մեծ անցք հետույքում», իսկ Թոդմորդենը գերմաներեն ուղիղ թարգմանության դեպքում հնչում է իբրև «սպանություն»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը