Էրդողանը ԵՄ անդամակցության համար ճեղք է գտել
Բուլղարիան պլանավորում է ԵՄ անդամակցության հարցում Բրյուսելի հետ բանակցություններում օգնել Թուրքիային։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Daily Express-ը։
Սոֆիայում հանդես են եկել Անկարայի՝ ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությունը շարունակելու օգտին։ Ավստրիայում Բուլղարիայի դեսպան Իվան Սիրակովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցումը Եվրամիության շահերից չի բխում, սակայն երկիրը պետք է բաց և ազնիվ լինի։
Ավստրիայի մայրաքաղաքում ունեցած ելույթի ժամանակ նա հավաստիացրել է Սերբիային, Չեռնոգորիային, Բոսնիա և Հերցեգովինային, Մակեդոնիային և Ալբանիային, որ առանց նրանց ևս Եվրոպան լիարժեք չի լինի։
«Բալկանների արևմտյան հատվածը կարևոր է Եվրոպայի անվտանգության և բարեկեցության ապահովման համար։ Դրա համար մեզ Թուրքիան է անհրաժեշտ»,- ասել է դիվանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիան ևս դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը
- Մարտին Շուլց. «Եթե ես կանցլեր դառնամ, կդադարեցնեմ Թուրքիայի հետ բանակցությունները»
- Գերմանիան վետո կկիրառի ԵՄ-Թուրքիա Մաքսային միության պայմանագրի ընդլայնման դեմ
- Եվրոպական խորհրդարանը կոչ արեց կասեցնել ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունները
- Թուրքագետ. Էրդողանի նախագահության պարագայում ԵՄ-Թուրքիա հարաբերությունները բարդ են լինելու
- ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի վերացումը հունիսին անիրատեսական է