Անկարգ ուղևոր` Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում
«Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ոստիկանությունում երեկ երեկոյան հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
Ոստիկանությունից մանրամասնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, Մոսկվա-Գյումրի չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Դմիտրի Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խախտել է օդանավի վարքի կանոնները, իսկ ժամանման սրահում խախտել է հասարակական կարգը, տվել է հայհոյանքներ, խաթարել ավիացիոն անվտանգության ծառայողների աշխատանքը:
Նա բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին