Չինացիները շփոթել են «բոտերին» իսկական աղջիկների հետ
Չինաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են խարդախների խմբի, որի անդամները օնլայն-ծանոթությունների ծրագիր են ստեղծել՝ արհեստական ինտելեկտով աշխատող։ Դրա օգնությամբ կարողացել են միամիտ ինտերնետ օգտագործողներից շորթել մոտ 155 միլիոն դոլար։
Ծրագիրը, իրեն որպես կենդանի աղջիկներ ներկայացնելով, սիրաբանում էր միայնակ տղամարդկանց հետ, դրդելով նրանց ծրագրի լրացուցիչ ծառայություններ գնել։ Խաբված օգտագործողները բողոքել են այն ժամանակ, երբ ծրագիրը տվել է էրոտիկ կեղծ կոնտակտ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոչ միայն կոնտակտն է կեղծ եղել, այլև՝ գրանցված աղջիկները։ Քննությունը պարզել է, որ այսօրվա դրությամբ խաբված են տասնյակ հազարավոր չինացի տղամարդիկ, իսկ խարդախության մեջ ներգրավված են 600-ից ոչ պակաս մարդ՝ երկրի տարբեր շրջաններից։
Լուրը հայտնում է «Վեստին», և ավելացնում, թե տղամարդիկ հայտնվել են նման դրության մեջ «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» պետական քաղաքականությամբ առաջացած սեռային հավասարակշռության խախտման պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները