Սերբ ֆուտբոլիստ Նենայդ Ինյացը հեռանում է «Բանանց» ֆուտբոլային ակումբից
Սերբ հարձակվող Նենադ Ինյացն ավարտում է իր ելույթները «Բանանցի» կազմում: Փոխադարձ համաձայնությամբ խզվել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը: Այս մասին նշված է ակումբի պաշտոնական կայքում:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ինյացին նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար ու հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:
Ինյացը «Բանանցին» միացել էր 2017 թվականի սկզբում:
Նա մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 22 խաղի և դարձել է 8 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին