Ուկրաինան մտադիր չէ Ղրիմից դուրս բերել իր զինտեխնիկան
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հասկացրել է, որ Կիևը չի պատրաստվում Ղրիմից հանել իր զինտեխնիկան: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս կերպ նա արձագանքել է Մոսկվայի առաջարկին:
«Մենք Ռուսաստանի հետ որևէ երկխոսություն չունենք այն հարցերով, որ վերաբերում են Ղրիմի կարգավիճակին, մենք չենք անի այնպիսի բաներ, որ կարող են թուլացնել մեր իրավաբանական կամ քաղաքական դիրքերը»,- ասել է նա:
Նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանը Կիևին պաշտոնապես չի դիմել, և Մոսկվայի առաջարկը անվանել է «հնարք»:
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային վերադարձնել նրա՝ Ղրիմում գտնվող զինտեխնիկան, թեպետ այն գտնվում է անմխիթար վիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ