ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներն անիմաստ ու անհիմն են. Սերգեյ Լավրով
Ամերիկյան պատժամիջոցներն անհիմն են ու անիմաստ, դրանք չեն ազդում Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հարցին՝ Մոսկվան ինչպես կարձագանքի, եթե այսպես կոչված կրեմլյան զեկույցի և նոր պատժամիջոցների նպատակահարմարության մասին ԱՄՆ վարչակազմի հաշվետվության հրապարակումից հետո հակառուսական ավելի խիստ պատժամիջոցներ ներդրվեն, Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը բազմիցս շեշտել է՝ առճակատում չի փնտրում:
«Մենք, առճակատման սրացման մեջ բոլորովին հետաքրքրված չլինելով հանդերձ, չենք կարող հանգիստ մնալ, երբ Ռուսաստանին փորձում են ամեն կերպ պատժել»,- ասել է նա: