Մշակույթ 18:26 23/01/2018 Հայաստան

Իսահակյանը ծնողներիս որ հանդիպում էր, հարցնում էր. «Դոշակը ո՞նց ա». Գուժ Մանուկյանի հուշերից

Նարեկացի արվեստի միության «Պոեզիա և կինո» խորագիրը կրող գրական միջոցառման հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն էր: Միջոցառման վարողը՝ Աբգար Ափինյանը, ներկայացրեց նրա դիմանկարը, հանդիսատեսը սիրված դերասանի մասնակցությամբ ֆիլմերից պատառիկներ դիտեց: Ափինյանը հիշեց, որ մարզերում իրենց հանդիպումներից մեկի ժամանակ Գուժ Մանուկյանի երկրպագուներից մեկը՝ մի մեծ կին, տեսնելով նրան, կանչել է ընկերուհիներին, որ նրանք ևս տեսնեն սիրելի արտիստին: «Եկեք, եկեք, մեր վերջին դերասանն ա»,- ասել է նա:

Հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը հուզեց դերասանին. «Ես համեստությամբ չեմ փայլում, սակայն սկսեցի կարմրել՝ և ներքուստ, և արտաքուստ»:

Դերասանն ասաց, որ փոքր դահլիճում կազմակերպված այս հանդիպումն իրեն ընտանեկան հավաք հիշեցնում: Հարցին՝ ինչպիսի՞ն է պատկերացնում մերօրյա մտավորականին, Մանուկյանը կատակով ասաց. «Ինձ նման»: Նա խորհուրդ տվեց աշխատել սիրով ու նվիրումով: «Ինչ որ անես, պետք է սրտով անես, սրտանց, նվիրված»:

Դերասանի մասնագիտության էությունն, ըստ Մանուկյանի, ուրիշի կերպարի մեջ մտնելն է:
«Միշտ ասում ենք՝ մենք ուրիշի խոսք ասող ենք. դրամատուրգը ինչ որ գրում է, մենք վերցնում ենք, ամեն մարդ իր շնորհքի չափով, տվյալ կերպարը հասկանալով, աշխատում է հանդիսատեսին մատուցել, հասկացնել, թե իր ստեղծած կերպարը, անձնավորությունը ինչպիսին է: Եվ աշխատում ես ամեն տեղ լինել բնական, ճիշտ: Սա է դերասանի առաքելությունը՝ իմ կարծիքով: Գաղտնիքներ չկան»,- նշեց նա:

Մանուկյանը որոշ զավեշտալի դեպքեր հիշեց իր կյանքից՝ մանկությունից մինչև հասուն տարիք:

***

«Մի օր՝ ներկայացումից դուրս եմ գալիս, մի տարիքով կին երկրպագու մոտեցավ, ասաց.

-Սիրելի Գուժ Մանուկյան, մի հարց ունեմ Ձեզ:
Ասացի.
- Խնդրեմ:
- Ի՞նչ է Ձեր անունը:
-Գուժ:
Ասաց.
- Ի՞նչ եք ասում, ես կարծում էի՝ Գուժմանուկյան Ձեր ազգանունն է:
Ապա հարցրեց.
- Դուք ինձ հիշեցի՞ք:
Է, որտեղի՞ց հիշեմ, բայց ասացի.
- Այո, իհարկե:
Հարցրեց.
- Որտեղի՞ց:
- Մենք, կարծեմ, հանդիպել ենք մայիսի 1-ին:
Լռություն:
-Նոյեմբերի 7-ի՞ն…. Նոր տարու՞ն՝ հունվարի 1-ին…
- Սիրելի Գուժ, մենք հանդիպել ենք Թաթուլենց տանը
-Հա, հիշեցի:
Ասաց՝
- Բայց ո՞ր Թաթուլենց
Ասացի՝ «Թաթուլ Ալթունյանենց… Թաթուլ Դիլլաքյանի…»:
- Սիրելի Գուժ, հարգելիս, ես Վաչիկի մաման եմ:
Ասացի՝ «Վաայ», ասաց՝ «Ո՞ր Վաչիկի»:
Հիմա որ մեկն ասում է՝ հիշեցի՞ք, ասում եմ՝ իհարկե, բայց հետո վախենում եմ՝ ասի՝ որտեղի՞ց:

***
Ինձ մոտ երևակայության առկայծումներ եղել են դեռ փոքրուց: Մեր բակում բուրդ էին չփխում, փողոցով (Լենինականի մասին եմ ասում), ոչխարների սուրու էր գնում՝ պատից մինչև պատ, ամբողջ փողոցով, միայն երևում էր ոչխարների բուրդը, ես՝ 3 տարեկան, ճիպոտը ձեռքիս, ընկնում եմ մեջները, խփում եմ, ասում եմ. «Մամա, մամա, դոշակը գնում ա»:

Իսահակյանը ծնողներիս որ հանդիպում էր, հարցնում էր. «Դոշակը ո՞նց ա»:

***
Լենինականում «Հոկտեմբեր» կինոյի դիմաց մի դեղատուն կար: Այն ժամանակ գնդակ, մեքենա, այդպիսի բաներ, որ այսօր կան, մենք ե՞րբ ունեինք: Գնդակ չկար, ֆուտբոլ էինք ուզում խաղալ՝ կանացի զուգագուլպաներ էինք փաթաթում: Ու հանկարծ՝ հայրիկիս հետ քայլելիս, դեղատան ցուցափեղկում տեսնում եմ կլոր գնդակ, նայում եմ, ասում.

- Պապա, թոփ կուզեմ:
Թոփը Լենինականի լեզվով գնդակն է: Պապաս հասկանում է, թե ինչ է, ասում է.
- Բալիկ ջան, ըդիկ թոփ չէ., ըդիկ կլիզմա է:
Բանն այն է, որ սուր ծայրը դեպի ներս էր, ես կլոր հատվածն էի տեսնում: Իմ պատասխանը.
- Է կլիզմա է, կլիզմա կուզեմ:

***
Հենրիկ Մարգարյանը նկարում էր «Հեղկոմի նախագահը», Մոսկվայի պատվերն էր դա, ես ՉէԿա-ի նախագահ էի խաղում: Դրվագ կար, որ Հեղկոմի նախագահն ինձ ուղարկում է ընդառաջ այն գնացքին, որը հակառևոլյուցիոն ուժերը այրել են: Գնացքով հաց էին բերում: Ես գնում եմ ընդառաջ, տեսնում եմ՝ այրվում է գնացքը, վազում եմ մինչև վերջին վագոնը, հետ եմ գալիս, բարձրանում եմ մեքենավարների խցիկ, տեսնում եմ՝ մեկը՝ մահացած, մյուսը՝ վիրավոր:

Նկարվեցի, վերջացրի, Մարգարյանն ասաց՝ մի դուբլ էլ նկարենք: Ծխի միջով գնում եմ վերջ, վազելով գալիս, պատկերացնում եք՝ սապոգներով, հագած-կապած, բարձրանում եմ, երկրորդ դուբլ...: Մարգարյանն ասաց՝ մի դուբլ էլ, հա՞, երրորդ դուբլ: Ասացի՝ լավ, գնացի, երրորդ դուբլն եմ գալիս, զգում եմ՝ արդեն աստիճաններով զոռով եմ բարձրանում: Բարձրացա վերև, դուրս եկա, ասաց՝ չորրորդ դուբլ: Էլ ոչինչ չեմ լսում, իջա ներքև, ռելսերի վրա փռվեցի:

Բոլորը խառնվեցին իրար, մենք էլ այնպիսի տեղ էինք, ուր մեքենա էլ չէր կարող գալ: Ռացիայով կապվեցին շտապօգնության հետ, նրանք եկան «դրեզինայով», քույրն ու բժիշկը եկան, ինձ տեղափոխեցին կանաչների վրա, պառկեցի: Բժիշկը՝ բոյով, բեղ-մորուքով, իսկը Թումանյանը՝ այնտեղ դրած: Ստուգեցին զարկերակս, ճնշումս, ինչ-որ դեղ տվեցին, ինչ-որ բան սրսկեցին, մի քիչ աչքերս բացեցի, բժիշկը երկար նայեց, հետո ինձ ասաց. «Տղա ջան, ես չիդեմ, թե դու ինչ կէնես, բայց ինչ-որ կենես, պդի չէնես»: Պարզվեց՝ որ վազել եմ, թթվածնի պակաս է եղել, թոքերս ծխով են լցվել: Դե, արվեստը զոհեր է պահանջում:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}