Եթե իշխանությունն այդքան մտահոգ է, բնակչությանը պետք է ազատի ԱԱՀ-ից. տնտեսագետ
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը գնաճի թեմայով խորհրդարանական լսումները փոքր-ինչ անարդյունավետ է համարում: Նման տեսակետ նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Երբ քննարկումներ ծավալվում են պայմանագրի դրույթներն ընդունելուց հետո, դա, իհարկե, արդյունավետ չէ: Գնագոյացման հայտը պետք է ոչ թե հետողորմյա լինի, որը կամրագրենք, այլ նաև հնարավորություն ունենանք ազդելու այդ որոշման վրա: Հասարակությունը պետք է մասնակցի այդ գործընթացներին և փոփոխություններ պահանջի: Բայց մեզ մոտ խորհրդարանական բոլոր լսումների ժամանակ սկսում են բերել Վրաստանի և մյուս երկրների օրինակը՝ հաշվի չառնելով վրացական լարիի՝ դոլարի նկատմամբ փոփոխություն կրելու հանգամանքը»,- ասաց Արտակ Մանուկյանը:
Տնտեսագետի խոսքով, թանկացումների թեմայով լսումներին մասնակցող կառավարության ներկայացուցիչները, փոխանակ լսելու, փորձում են հակադարձել թանկացումներից դժգոհողներին, եթե նույնիսկ պատշաճ հենք չունեն:
Հարցին, ի՞նչ հավանական տարբերակներ է տեսնում գնաճի զսպման համար, բացի Հարկային օրենսգրքի մի շարք դրույթների չեղարկումը, Մանուկյանը պատասխանեց.
«Ես չեմ գտնում, որ Հարկային օրենսգիրքը հնարավոր է վերանայել, որովհետև այն մեսիջները, որոնք այստեղ շրջանառվում են, դրան միտված չեն։ Բացի այդ, չէի ցանկանա, որ դա լիներ արհեստական իմիտացիոն բնույթի սուբսիդավորում»։
Որպես այլընտրանք՝ տնտեսագետն առաջարկեց բնակչությանն ազատել ավելացված արժեքի հարկից։
«Եթե, իրոք, այդքան մտահոգված եք գյուղացու, բիզնես չունեցողի մասին, բնակչությանն ազատեք ԱԱՀ-ից։ Բիզնեսը կարող է այդ ծախսը հաշվանցել, բնակչությունը չի կարող։ Էլեկտրաէներգիայի, գազի դիմաց ԱԱՀ-ն թող հանեն, չէ որ հասարակությունը դրա դիմաց հաշվանցելու ոչ մի մեխանիզմ չունի։ Դա կլինի այլ հավասար պայմաններում տնօրինվող եկամուտի ավելացում», - ամփոփեց Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, թե գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա. Պիպոյան
- ԱՎԾ-ն զբաղվում է միայն փաստագրմամբ. կառույցի պետը՝ պատգամավորների հարցերին չպատասխանելու մասին
- Բենզինի և դիզվառելիքի 10 դրամով լրացուցիչ գնային բարձրացման պատճառը
- Այնպես բացատրեք, որ հասկանանք՝ մտադիր եք մեղմել գնաճը, ոչ թե ասել՝ Շվեյցարիայում ենք ապրում. Արամ Սարգսյան
- Փոփոխությունները չեն կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների գների բարձրացման. փոխնախարար
- ԿԲ նախագահ. Գնաճային սպասումները մենք գնահատում ենք գերագնահատված
- Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանում գնաճը վերահսկելի է. ՀՀԿ խմբակցության ղեկավար
- Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես ասում եմ՝ սարսափելի չէ. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ