Մելիքյան. Արցախի հարցով բանակցային նոր օրակարգ պետք է ձևավորվի. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս՝ փուլին նշել է. «Ադրբեջանը փորձում է իր մոտեցումներն առաջ մղել և դրանք ներդաշնակել բանակցային օրակարգի հետ՝ հայկական կողմին «օկուպանտ» որակելով և «իր» տարածքներն ազատելու պահանջ ներկայացնելով: Սա մեր բանակցողների բացթողման հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը որոշակիորեն նախապատրաստեց ապրիլյան ռազմական գործողությունները»:
Նրա խոսքով. «Մեր բանակցային դիրքերը թույլ են և խոցելի: Հայկական կողմի բանակցողները լուրջ անելիքներ ունեն, շատ հարցեր պետք է վերանայվեն: Բանակցային նոր օրակարգ պետք է ձևավորվի՝ մեր մասով»:
Թե ինչպիսի բանակցային օրակարգի մասին է խոսքը, Արման Մելիքյանը չի մասնավորեցնում, քանի որ խնդիրն ընդգրկուն է, իսկ մանրամասները հանրայնացնելը նպատակահարմար չէ: «Եթե որոշվի, որ այդ փոփոխությունները պետք է կատարել, այդ ժամանակ հնարավոր կլինի գործնական փակ միջավայրում նախապատրաստել անհրաժեշտ թեզերը՝ հօգուտ մեր շահերի և մեր անվտանգության», - նշել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը