Շինանյութի Սերոժի՝ առևանգված որդին հայտնաբերվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև քաղաքում առևանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը: Հիշեցնենք` դեռ 2017 թվականի նոյեմբերին նրանց անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել: Այս ամիսներին որևէ տեղեկություն չկար երիտասարդների մասին, և միայն օրերս նրանց ազատ են արձակել:
Թերթը տեղեկացել, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով:
«Մեզ հասած լուրերի համաձայն` Արման Մանուկյանը թեթև վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել մարմնի այլ մասերում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երիտասարդները տեղափոխվել են Կիևի հիվանդանոցներից մեկը, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ովքեր էին առևանգել նրանց, ինչ նպատակով և այլն, պարզ չէ: Կան տարբեր վարկածներ, որոնք առայժմ ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան