ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկել են ՌԴ ԱԳՆ և ՄԱԿ ներկայացուցիչները
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և ՄԱԿ-ի Հարավային Կովկասի հարցերով Ժնևյան բանավեճերի նախագահի պաշտոնակատար Լևենտ Բիլմանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Այս հարցը ի թիվս այլ հարցերի շարքում էր: Հատուկ ուշադրություն է կենտրոնացվել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության Ժնևյան բանավեճերի վրա:
Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին և քննարկել են խաղաղության ու անվտանգության ընդհանուր հարցեր: