Իրանում բողոքի ցույցերի առաջացմանը նպաստող 3 գործոնները՝ ըստ պաշտոնական զեկույցի
Իրանում բողոքի ցույցերի առաջացմանը նպաստող 3 գործոնները՝ ըստ պաշտոնական զեկույցի
Իրանի ներքին գործերի նախարարությունը նախագահ Ռուհանիին է ներկայացրել հունվարի սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջացմանը նպաստող գործոնները:
Իչանագետ Արմեն Իսրայելյանի փոխանցմամբ, ԻԻՀ ՆԳ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալը, անդրադառնալով նախագահին ներկայացված զեկույցի հիմնական դետալները, և գործոն է առանձնացրել՝
1. Հանրային վստահության նվազում
2. Հանրային կարծիքի ոչ ճիշտ կառավարում, քաղաքական և նախընտրական մրցակցությամբ պայմանավորված հասարակության ակնկալիքների մեծացում
3. Իրանի հակառակորդների շարունակական գործունեություն:
Ուսումնասիրելով Իրանի ՆԳ նախարարության զեկույցը, ինչպես նաև նախագահի՝ նախօրեին հեռուստատեսությամբ ունեցած ելույթը՝ պետք է փաստել, որ Ռուհանիի կառավարությունը ադեկվատ մոտեցում է ցուցաբերում երկրում առկա ճգնաժամային իրավիճակին՝ ընդունելով ինչպես իր թիմի բացթողումները, այնպես էլ մատնանշելով քաղաքական հակառակորդների սխալները:
«Համենայն դեպս տեղեկատվական դաշտում փորձ չի կատարվում երկրում առկա խնդիրների մեջ մեղադրել միայն և բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին, ինչպես դա կկատարվեր Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման շրջանում»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ներքաղաքական կայունությունն այս պահի դրությամբ հարցականի տակ չէ. իրանագետ
- Փոփոխություններ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմում
- Իրանագետ. ԱՄՆ-ն միջուկային համաձայնությունից հետո առաջին անգամ պատժամիջոց է սահմանել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ
- Հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում. իրանագետ
- Հայաստանին մշտապես ձեռնտու է տեսնել խաղաղ և կայուն Իրան. իրանագետ
- Իրանի բողոքի ցույցերի վրա չափազանց մեծ ազդեցություն է ունեցել սոցիալական մեդիան. իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան