Հայաստանը ԵԽԽՎ նոր համազեկուցող ունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ընտրվել է Հայաստանի հարցով նոր համազեկուցող:
Ինչպես Panorama-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի հարցով նոր համազեկուցողը ուկրաինացի պատգամավոր Յուլիա Լովոչկինան է։
«Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ընտրվեց նոր համազեկուցող Ալան Միլի փոխարեն, քանի որ վերջինս այլևս վեհաժողովի կազմում չէ՝ Անգլիայի խորհրդարանում իր լիազորությունների դադարի պատճառով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց