Այս տարի նախատեսված է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան
Այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների
միջև ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարար Իզորիան գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության կապակցությամբ և հայտնել է, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը և դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան