Բիթքոինը վաճառվում է 11 հազար դոլարից ցածր գնով
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը չորեքշաբթի կայացած սակարկությունների ժամանակ նվազել է 11 հազար դոլար նիշից՝ կապված Հարավային Կորեայում կրիպտոշուկայի խիստ կարգավորման առիթով ներդրողների մտահոգության հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 1 տոկոսով՝ կազմելով 10,67 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն իջել է 1,52 տոկոսով՝ հասնելով 10,7 հազար դոլարի, GDAX-ում՝ 2,12 տոկոսով՝ կազմելով 10,6 հազար դոլար:
Coindesk պորտալի տվյալներով էլ՝ բիթքոինն էժանացել է 2,09 տոկոսով՝ կազմելով 10,6 հազար դոլար:
Ինչ վերաբերում է այլ թվային արժույթներին, ապա դրանց փոխարժեքը նույնպես նվազել են: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքը նվազել է 1,59%-ով և կազմել 970,9 դոլար, Bitcoin Cash-ինը՝ 1,13%-ով և կազմել 1,6 հազար դոլար: Մինչդե ռ Ripple-ի փոխարժեքը թանկացել է 0,65%-ով և կազմել 1,32 դոլար:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 518,02 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 35 տոկոսը: