Հունվարի 27-ին կհայտարարվեն Օլիմպիական խաղերում գեղասահքի մասնակիցների անունները
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը մեկնաբանել է հայ մարզիկների ելույթները Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում:
«Սլավիկ Հայրապետյանը հրաշալի կատարեց կարճ ծրագիրը՝ հասնելով աննախադեպ արդյունքի: Նա լավ էր պատրաստվել եւ արժանի էր նաեւ լավագույն տասնյակում հայտվելուն: Մենք շատ գոհ ենք նրանից»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգին, Ստեփանյանի խոսքով, նրանք ևս հաջող են հանդես եկել:
«Այս մրցաձևում մրցավարությունը թերևս ավելի կողմնակալ էր, քան մենասահքում: Այստեղ ցատկեր և բարդ տարրեր չկան: Ես վախենում էի, որ մրցավարները նրանց անգամ եզրափակիչ չեն թողնի: Այն գեղասահորդները, որոնց երկրները մրցավարական կազմում չունեն իրենց ներկայացուցիչները, միշտ ավելի ցածր միավորներ են ստանում, քան արժանի են: Դա է իրականությունը»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:
Հունվարի 27-ին հայտնի կդառնան Փհենչհանի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Անաստասիա Գալուստյանը, Թինան և Սիմոնը շարունակում են պահպանել առաջին պահեստայինի կարգավիճակը: ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե ՄՕԿ-ը մտադիր է ռուս գեղասահորդ Իվան Բուկինին, որն Ալեքսանդրա Ստեպանովայի զուգընկերն է, չթողնել Օլիմպիական խաղեր-2018: Այսպես թե այնպես, սպասելու քիչ ժամանակ է մնում:
«Այս տարի մեր գեղասահորդները հանդես կգան աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի Միլանում (մարտի 19-25): Մինչ այդ մարզիկները, հնարավոր է մասնակցեն միջազգային մրցաշարերի»,- եզրափակել է Մելանյա Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սլավիկ Հայրապետյանը լավագույն արդյունք է սահմանել Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ
- Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 15-րդ տեղը
- Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրել է 14-րդ տեղը կարճ ծրագրում
- Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց