Մարդու ազատությունների ինդեքսում Հայաստանը գերազանցում է Ռուսաստանին ու Ադրբեջանին
Ամերիկյան CATO ինսստիտուտը, որը զբաղվում է մարդու ազատությունների հետազոտություններով, հունվարի 25-ին հրապարակել է երրորդ ամենամյա զեկույցը: 159 երկրների շարքում Հայաստանը 54-րդ տեղում է:
Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 128-րդ տեղում է, նա երեք կետով բարալավել է դիրքը, Ռուսաստանը 126-րդ հորիզոնականում է՝ զիջելով 14 տեղ, Թուրքիան 84-րդ տեղում է՝ զիջելով 16 կետո, Վրաստանը 40-րդ հորիզոնականում է՝ բարելավելով երկու կետով:
Ինստիտուտի հետազոտողները ինդեքսը կազմելիս հիմնվել են 79 ցուցանիշների վրա, որոնց թվում են օրենքի գերակայությունը, անվտանգությունը, տեղաշարժի ազատությունը, քաղաքացիական հասարակությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, իրավաբանական համակարգի որակը, միջազգային առևտրի ազատությունը, բիզնեսի կարգավորումը, աշխատանքը, վարկերը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին