Աշոտ Քոչարյան. Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը
Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը՝ ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության կարևրությունը և առկա մեխանիզմների միջոցով կհետևի համաձայնեցված օրակարգի իրականացման գործընթացին:
Նա մասնակիցներին ներկայացրեկ է Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀԿ արդյունավետության, ինչպես նաև կազմակերպության դերի և հեղինակության բարձրացումը:
Աշոտ Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաև կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, ոլորտային երկխոսության գործընկերների և գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը:
Նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է Հայաստանում և կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը