Մոսկվան «դաժանաբար կկանխի» իր ներքին գործերին միջամտելու փորձերը
Մոսկվան կկանխի այլ երկրների միջամտությունը ՌԴ նախընտրական քարոզչությանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք տեղեկություններ ունենք՝ նախընտրական քարոզչության համատեքստում ՌԴ ներքին գործերում որոշ երկրների ապակառուցողական միջամտության ծրագրերի մասին: Ես կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել, որ նման փորձերը դաժանաբար կկանխվեն, իսկ եթե չդադարեն նման փորձեր ձեռնարկել, մենք ստիպված կլինենք համապատասխան հակաքայլեր ձեռնարկել՝ ներառյալ հանրային արձագանքն ու մեր տվյալների բարձրաձայնումը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը