Սամվել Կարապետյանը՝ ռուսական անշարժ գույքի արքաների առաջին եռյակում
Forbes պարբերականը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» վարկանշային աղյուսակը՝ ներկայացնելով, թե գործարարները մեկ տարում որքան գումար են վաստակել տարածքները վարձակալության տալու միջոցով:
Ըստ պարբերականի՝ «Կիևսկայա պլոշչադ»-ի («Киевской площади») սեփականատերեր Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը վեց տարի շարունակ գլխավորում են վարկանիշային աղյուսակը: Նրանք մեկ տարում վարձակալության միջոցով վաստակել են ավելի քան 1.5 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառված 30 մասնակիցները վարձակալության միջոցով մեկ տարում վաստակել են 8 մլրդ դոլար:
Նշենք, որ վարկանշային աղյուսակում ընդգրկված են հայազգի գործարարներ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը:
Մասնավորապես, վարկանիշային աղյուսակում գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Ընկերության՝ վարձակալությունից ստացված եկամուտը 2017 թվականին կազմել է 650 մլն դոլար:
Forbes-ի տվյալներով՝ Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել են 28-րդ հորիզոնականը: Նրանց RD Group-ը մեկ տարվա ընթացքում վարձակալության շնորհիվ վաստակել է 65 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը