Իրավունք 09:11 27/01/2018

2012-2017թթ. ընթացքում շուրջ 19.500 սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն

 E-draft.am կայքում հանրային քննարկման է դրված «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թթ ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 22.000 մարդ, առավելապես ազգությամբ հայեր, ինչպես նաև արաբներ, քրդեր, ասորիներ տեղահանվել և պաշտպանություն են գտել Հայաստանում:

Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց մոտ 20.000-ն այսօր ապրում է Հայաստանում, մի մասն էլ շարժման մեջ է: Ի տարբերություն Սիրիայի հարևան երկրների՝ Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի համար ԵՄ կողմից սահմանված պարտադիր քվոտաների՝ Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ ԵՄ անդամ որոշ երկրների (Գերմանիա, Ավստրիա), Եվրամիության կառույցներից որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել՝ Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց ընդունելու և պատշաճ ինտեգրման գործընթաց ապահովելու համար:

2012-2017թթ. ընթացքում ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների, ինչպես նաև անհատ բարերարների շարունակական փոխգործակցությամբ և համատեղ ջանքերով հնարավոր է եղել արձագանքել տեղահանված անձանց ամենաառաջնային մարդասիրական և զարգացման հետ կապված խնդիրներին՝ նպաստելով նրանց հրատապ աջակցության և ինտեգրման բազմակողմանի՝ պարբերական, շարունակական և համապարփակ արձագանք պահանջող գործընթացին: Ներկայում, սակայն, անհրաժեշտ է իրավական կարգավորում տալ այս գործընթացին: Արդյունքում հրատապ և ժամանակավոր լուծումներից անցում կկատարվի առավել կայուն և երկարաժամկետ լուծումների:

Իբրև արդյունք՝ ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կարագացվի Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց հասարակական լիարժեք ինտեգրմանն ուղղված՝ առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտների երկարաժամկետ կարգավորման գործընթացը:

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ Սիրիայում 2011թ. մարտի 11-ին սկսված հակամարտության հետևանքով մահացել է մոտ կես միլիոն մարդ, ավելի քան 12 միլիոն մարդ լքել է իր տունը, որոնցից 5,5 միլիոնը դարձել են փախստական, իսկ 6,3 միլիոնը՝ ներքին տեղահանված: ՀՀ սփյուռքի նախարարության տնօրինության տակ գտնվող տեղեկությունների համաձայն՝ ներկայումս 22-25 հազար հայ շարունակում է բնակվել Սիրիայում, որոնք երկրում տիրող իրավիճակի բարդությունից կախված՝ մաս-մաս տեղափոխվում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետությունը 1999թ.-ից սկսած պաշտպանություն է  տրամադրում  միջազգային պաշտպանության կարիք ունեցող` այդ թվում նաև հայազգի օտարերկրյա  քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց: Իրաքյան ճգնաժամի պատճառով (սկսած 2002թ.-ից)` 1450, իսրայելա-լիբանանյան հակամարտության հետևանքով (2006թ.)` 650, վրաց-օսեթական հակամարտության հետևանքով (2008թ.)` 207, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով (սկսած 2014թ.-ից)` 255 անձինք ՀՀ-ում ստացել են փախստականի կարգավիճակ:

Հայաստանը մեկ բնակչի հաշվով ավելի մեծ թվով տեղահանված անձանց է հյուրընկալել՝ 1.000 բնակչի հաշվով մոտ 8 տեղահանված անձ։ Համամասնորեն այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան Գերմանիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում կամ Կանադայում։ Որպես համեմատություն՝ մոտ 38 մլն. բնակչություն ունեցող Լեհաստանը, համաձայն ԵՄ կողմից սահմանված պարտադիր քվոտաների, պետք է տեղավորի ընդամենը 12 հազար փախստական:

ՀՀ կառավարությունը պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն է շնորհում սիրիահայերին՝ պատերազմական իրավիճակից փրկվելու, Սիրիայից Հայաստան տեղափոխվելու և Հայաստանում ինտեգրման գործընթացը հեշտացնելու նպատակով։ Ըստ այդմ, 2012-2017թթ. ընթացքում շուրջ 19.500 սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ 2000-ից ավելին ստացել է կացության կարգավիճակ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ Սիրիական հակամարտության սկզբից ի վեր մոտ 1000 հոգի դիմել է ապաստան ստանալու հայցով, 747 հոգու շնորհվել է փախստականի կարգավիճակ:

Սակայն, հաշվի առնելով, որ փախստականի կարգավիճակ ունեցողների մի մասը հետագայում ստացել է ՀՀ քաղաքացիություն կամ հրաժարվել է այդ կարգավիճակից՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Սիրիայից փախստականների դե յուրե թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 626 հոգի:

Տեղահանված անձանց՝ բացի Սիրիա վերադառնալուց, այլ երկրներ տեղափոխվելու միտումն ակտիվ չէ: Կան ոչ մեծ թվով ընտանիքներ, մարդիկ, որ նախորդ ժամանակահատվածում տեղափոխվել են երրորդ երկրներ՝ օգտվելով Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում կամ այլ երրորդ երկրում բնակեցման կամ իրենց ընտանիքների հետ վերամիավորման հնարավորություններից: Մինչդեռ, Տեղահանված անձանց մոտ 20.000-ն այսօր ապրում է Հայաստանում, մի մասն էլ շարժման մեջ է: Յուրաքանչյուր ամիս շուրջ 40 հոգի նորից տեղափոխվում է Հայաստան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:54
Արցախի ՄԻՊ. Արբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայկողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են
«Բաց և փակ աղբյուրներից մենք տեղեկություն ունենք, որ զոհված հայ զինծառայողների մարմիններ գտնվում են ադրբեջանական Զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
22:49
Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքում, կա զոհ և վիրավորներ
Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Թբիլիսահայությունն ակցիա են իրականացրել
Թբիլիսահայությունն այսօր հանդես է եկել ակցիայով, որի ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ քայլերթով նախ շարժվել են «Mtavari archi»...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ադրբեջանի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն. Սեյրան Օհանյան
Արցախի պաշտպանության բանակը հմուտ գործողություններ է իրականացնում՝ կանխարգելելու Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գործողությունները։...
Աղբյուր` Panorama.am
22:31
«Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին
«Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից արաբերենով դիմել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
22:01
Լրագրողի մուտքը կոնկրետ կոնֆլիկտային գոտի, հիմք է, որպեսի ապահովվի նրա անվտանգ աշխատանքը. ՄԻՊ
«Մի խումբ հայաստանյան և արտասահմանյան լրագրողներ հայտնվել են զինված հարձակման ներքո, և դրա պատճառով ունենք վիրավորվածներ»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
21:49
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում զոհվել են 11 և վիրավորվել 60-ից ավելի քաղաքացիական անձինք
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց կրած վնասների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքների հիման վրա պատրաստվել է միջանկյալ...
Աղբյուր` Panorama.am
21:23
ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում ՀՀ դեսպանին
«Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ, և այստեղ պետք է ասեմ՝ ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը օգտագործում է այլ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Ադրբեջանն այժմ ծառայում է որպես Թուրքիայի՝ սեփական հեռահար նպատակներին հասնելու միջոց. Նաղդալյան
«Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և պատճառում է մարդկային ու նյութական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կադրեր Մարտունիում ադրբեջանական կրակից 24News-ի լրագրողի վիրավորման պահից
24News-ը հրապարակել է կադրեր Մարտունիում ադրբեջանական կրակից լրագրող Սևակ Վարդումյանի վիրավորման պահից։ Նշենք, որ Մարտունիում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ադրբեջանական անօդաչուի խոցումը՝ տեսանյութով
ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում ոչնչացնել հակառակորդի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Հադրութի և Մարտունիի ռմբակոծությունները՝ լուսնկարներով
Այսօր Հադրութում և Մարտունիում շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքերի և բնակավայրերի ռմբակոծությունը, որը լուսնկարներով ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
20:39
Արցախ մուտքի հնարավորություն կունենան տարածքային զինկոմիսարիատների նախաձեռնությամբ մեկնողները. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին. Աշոտյան
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել...
Աղբյուր` Panorama.am
20:32
ՌԴ-ն և Թուրքիան կողմ են արտահայտվել արցախյան շփման գծում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը
Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Գեղարքունիքի գյուղերում ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչպես են ընթանում Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի նկատմամբ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:13
Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված
Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի...
Աղբյուր` Panorama.am
20:07
Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք. Արայիկ Հարությունյան
«Հարգելի ՛ հայրենակիցներ, Քիչ առաջ մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ: Այս օրերին նրանց միացել են նաև ընկերներիս ընտանիքները:...
Աղբյուր` Panorama.am
20:02
Դունյա Միյատովիչ. Հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար
«Ես խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - ասում է...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ադրբեջանի հանրություն և փոքրամասնություններ, սա ձեր պատերազմը չէ. Բեքարյան
«Ադրբեջանի հանրություն և փոքրամասնություններ, սա ձեր պատերազմը չէ, սա Իլհամ Ալիևի հարստությունը կրկնապատկելու պատերազմ է։ Սա...
Աղբյուր` Panorama.am
19:50
Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը
Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը։ Այս մասին տեղեկացրել է Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Անվտանգության նկատառումներ. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։...
Աղբյուր` Panorama.am
19:40
ՀԷՑ–ը 50 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 50 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն...
Աղբյուր` Panorama.am
19:26
«Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան
Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական «Le...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լիտվացի պատգամավորը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ
Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսն այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում ցավակցություն է...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հայտնվել էինք շրջափակման մեջ. լրագրողը մանրամասներ է հրապարակել
Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արամ...
Աղբյուր` Panorama.am
19:04
Թշնամին հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը
Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հիշեցնենք՝...
Աղբյուր` Panorama.am
18:57
«Բոլորը օգնում են՝ փոքրից մինչև մեծ». ՊՆ ներկայացուցիչ
Հպարտանում եմ իմ ազգով. ողջ աշխարհով ոտքի են կանգնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:...
Աղբյուր` Panorama.am
18:54
Թալիշաբնակ քաղաքում Բաքվի բռնապետի «զորակոչի» մասին հրամանը խափանում են
Ադրբեջանական «Խուրալ» հեռուստատեսության ուղիղ եթերում լրագրող Ավազ Զեյնալլին մի քանի րոպե առաջ հաստատեց այն տեղեկությունը, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}