Քաղաքական 12:29 27/01/2018

ԵԽ-ում ՀՀ դեսպան. ԵԽ դիմաց տեղադրված խաչքարը պատմական Ալզասում միակ հայկական հուշարձանն է

Panorama․am-ի բացառիկ հարցազրույցը Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի հետ։

Panorama․am.Պարոն դեսպան, նախագահ Սերժ Սարգսյանը բարձր մակարդակով հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդում, ինչպես նաև հանդես եկավ ելույթով ԵԽԽՎ-ում։ Ինչպե՞ս կգնահատեք այցի արդյունքները։
Պարույր Հովհաննիսյան. Նախագահի այցը Եվրոպայի խորհուրդ չափազանց կարևոր էր, և հատկապես վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ եվրոպական այս բարձր լսարանին տեղեկացնելու կապակցությամբ։ Այցը բավականին հագեցած էր. բարձրաստիճան հանդիպումներ, որոնք բոլորն անցան շատ ջերմ մթնոլորտում, ելույթ Խորհրդարանական վեհաժողովում, որի արձագանքները վկայությունն են Հայաստանի նկատմամբ հարգանքի և մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ գրանցված հաջողությունների։ Վստահաբար, այս այցը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Եվրոպայի խորհրդի ղեկավարության միջև հաստատված սերտ փոխգործակցությանը և մի շարք ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքներին։


Այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հանրապետության Նախագահի ներկայությամբ, ստորագրեց ԵԽ հինգ կարևոր փաստաթուղթ՝ կոնվենցիաներ կինեմատոգրաֆիայի, հարկային հարցերով վարչական աջակցության, ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ անվտանգության և մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից լրացուցիչ արձանագրությունը։ Անգամ գլխավոր քարտուղար Յագլանդը մատնանշեց, որ երբևէ մի հանդիպման ընթացքում այդքան կոնվենցիաներ չէր ստորագրել։ Հավելեց, որ դա մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի հանձնառության վկայությունն է։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ մենք ստորագրեցինք նաև Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան: Ընդհանուր առմամբ, Հայաստանի կողմից ստորագրված ԵԽ կոնվենցիաների թիվն անցել է 70-ը, և մենք շարունակում ենք աշխատանքներն՝ ուղղված Հայաստանի ներպետական օրենսդրության համապատասխանեցումը համաեվրոպական իրավական համակարգին։

Panorama․am.Պարոն Հովհաննիսյան, այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց տեղադրվեց խաչքար, ինչը շատ խորհրդանշական է՝ ունենալ խաչքար 47 երկիր միավորող կառույցի սրտում։ Ինչպե՞ս հնարավոր եղավ խաչքարի տեղադրումը։
Պարույր Հովհաննիսյան. - 2018թ.-ին նշվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակը։ Դժվար է գերագնահատել այս իրավական գործիքի նշանակությունը, որով ամրագրված իրավունքներն ու ազատություններն են նաև Հայաստանում իրականացվող համակարգային լուրջ բարեփոխումների հիմքում։

Եվ քանի որ 2018թ. նախատեսվում էր նաև ՀՀ Նախագահի այցը ԵԽ, որոշեցինք, որ դա լավագույն առիթն է այդ հոբելյանը որևէ կերպ նշանավորելու։ Նվերի շուրջ աշխատանքները մեկնարկեցին նախորդ տարվա նոյեմբերին։ Այս ամիսների ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցչությունը սերտորեն աշխատում էր ԵԽ արվեստի գործերի կոմիտեի հետ՝ քննարկելու նվերի շուրջ տարատեսակ մանրամասնություններն ու ընթացակարգերը։

Նվերի մի քանի տարբերակ էր քննարկվում։ Ի վերջո, մեր ընտրությունը կանգ առավ 1691թ. թվագրվող խաչքարի կրկնօրինակի վրա՝ որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ։ Մեզ հաջողվեց ստանալ ԵԽ համապատասխան մարմինների համաձայնությունը, ինչպես նաև Նախարարների կոմիտեի հավանությունը։ Խաչքարի տեղադրման նպատակով Ստրասբուրգ ժամանեց խաչքարի հեղինակ Արտակ Համբարձումյանը։ Նրա խորհրդակցությամբ և ակտիվ մասնակցությամբ նախաձեռնեցինք խաչքարի տեղադրելու աշխատանքները։

Խաչքարի տեղադրումը կարևոր է ոչ միայն այն առումով, որ այն գտնվում է 47 պետություն միավորող կազմակերպության հենց սրտում, այլ նաև, որ Ֆրանսիայի այս հատվածում՝ պատմական Ալզասում, այն միակ հայկական հուշարձանն է։

Panorama․am- Ինչպի՞սի օրակարգ է սպասվում տարվա ընթացքում։
Պարույր Հովհաննիսյան. -Մենք ակնկալում ենք, որ 2018թ.-ը կշարունակվի հագեցած և ակտիվ օրակարգով, ինչպիսին և տարվա սկիզբն էր։ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյա հոբելյանին ընդառաջ Նախարարների կոմիտեում ակտիվորեն քննարկվում է ԵԽ ապագայի տեսլականը, ինչպես և, դրա հետ փոխկապակցված, ԵԽ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն անցկացնելու միտքը։ Հիշեցնեմ, որ այս գաղափարին իր լիակատար աջակցությունը հայտնեց ՀՀ Նախագահը։ Մայիս ամսին նախատեսվում է մեր մասնակցությունը ԵԽ տարեկան նախարարական վեհաժողովին, որի քննարկումները նույնպես, վստահ եմ, մեծամասամբ նվիրված կլինեն հենց այս թեմաներին։

Քննարկում ենք նաև Գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցելության հնարավորությունը։ Հաշվի առնելով այն մեծ դերը, որ ունեցել է Եվրոպայի խորհուրդը Հայաստանում սահմանադրական-օրենսդրական բարեփոխումների գործընթացում՝ կարծում եմ այցը կարևոր է այդ օժանդակության արդյունքները տեղում տեսնելու ու գնահատելու տեսանկյունից։

Խոսելով բարեփոխումների մասին՝ պետք է մատնանշեմ այդ համատեքստում ԵԽ հետ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի կարևորությունը, որի շրջանակներում և ֆինանսավորվել են ներուժի բարձրացման ծրագրերի մեծամասնությունը։ Հաշվի առնելով այս ծրագրի մոտալուտ ավարտը՝ այս տարի կսկսենք բանակցել ԵԽ գործընկերների հետ նոր շրջանակի ձևավորման ուղղությամբ՝ արդեն իսկ արձանագրված հաջողությունների ամրապնդման մտքով։

Եվ, անկասկած, մենք կշարունակենք աջակցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի հետ դրական օրակարգ ձևավորելու ուղղությամբ։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}