100 տարեկանում մահացել է անվանի ռուս լրագրող Յակով Լոմկոն
100 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի դասախոս, անվանի լրագրող Յակով Լոմկոն: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Լոմկոն ծնվել է 1917 թ. նոյեմբերի 13-ին՝ Յուզովկայում (ժամանակակից Դոնեցկ).
Նա մասնակցել է Ստալինգրադյան ճակատամարտին, Լենինգրադի, Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ազատագրմանը, Քյոնիքսբերգի և Բեռլինի կռիվներում աչքի ընկել: Պատերազմի ավարտից հետո աշխատել է Սովինֆորմբյորոյում, նրա աշխատանքային ուղին հարուստ է՝ քաղաքական մեկնաբանից մինչև խմբագրության ղեկավար ու Սովինֆորմբյուրոյի ղեկավարի տեղակալ:
Նա նաև դասավանդել է, 1989 թ.-ից սկսած՝ նա Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի բանասիրական ֆակուլտետի զանգվածային հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր էր: