Facebook-ն առաջնահերթությունը կտա տեղական լուրերին
Ֆեյսբուք սոցիալական ցանցն առաջնահերթություն կտա տեղական լուրերին: Այս մասին իր էջում հայտնել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեր նոր թարմացումը տեղական աղբյուրներից նորությունների խթանումն է: Մարդիկ մեզ անընդհատ ասում են, որ Facebook-ում ավելի շատ ցանկանում են տեղական նորություններ տեսնել: Տեղական լուրերն օգնում են հասկանալ այն խնդիրները, որոնք կարևոր են մեր համայնքներում և ազդում են մեր կյանքի վրա»,- նշել է Ցուկերբերգը:
Նա նաև հավելել է, որ այս փոփոխություններն առաջին հերթին ուժի մեջ կմտնեն սոցիալական ցանցի ամերիկյան հատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը