Հասարակություն 16:19 01/02/2018 Արցախ

Արցախյանի անհետ կորածների ցուցակը տրվել է Կարմիր խաչին՝ անպատասխան

Հեղինակ` Անի Ղազարյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի ցուցակներում Արցախյան պատերազմի ընթացքում 950-ից ավել անհայտ կորածի անուն կա։ Նրանցից 525-ից ավելին Մարտակերտի և  Շահումյանի շրջանների խաղաղ բնակիչներ են, որոնք անհայտ կորած են համարվում 1992 թվականի օգոստոսից։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների»  ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ միաժամանակ հավելելով, որ Մարտակերտի և Շահումյանի խաղաղ բնակիչներից 1992 թվականի ամռանը  550 խաղաղ բնակիչ է պատանդ վերցվել։ Նրանցից 19-ը պաշտոնապես վերադարձվել են Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի օրոք, ևս 6 հոգի՝ այլ ձևերով։

«Մեր կազմակերպությունը ցուցակներ ունի, որոնք կազմվում էին հընթացս՝ նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական գործողությունների ընթացքում։ Մենք հընթացս գրի էնք առնում, հետո հետևում էնք։ Դրա համար էլ մեր ցուցակների մեջ, որպես կանոն, ընդգրկված են և Արցախի բնակիչներ, որոնք անհայտ կորել են կամ ժամանակին պատանդ են ընկել, և նրանք, ովքեր խաղաղ բնակիչներ են եղել։ Ես սա ընդգծում եմ, որովհետև ՊՆ-ի ցուցակներն ընդգրկում են զուտ նրանց, ովքեր կամ եղել են կոմբատանտ կամ զինվորական։ Իսկ մեր կազմակերպության ցուցակներն ընդգգրկում են բոլոր կարգավիճակի մարդկանց»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Լարիսա Ալավերդյանի խոսքով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ցուցակներում անհայտ կորածների թիվն ավելի փոքր է, քանի որ վերջիններիս բարեկամները չեն դիմել այդ կառույց և չեն հայտնել իրենց հարազատների անհայտ կորած լինելու մասին։

«Երբ 1992 թվականից հետո տեղի ունեցավ շատ մեծ արտագաղթ, և շատ մարդիկ լքեցին Արցախն ու Հայաստանը՝ հայտնվելով մեծամասամբ Ռուսաստանում, տարբեր պատճառներով չդիմեցին Կարմիր խաչին։ Մեր տվյալները, կրկնում եմ, կազմված են հենց պատերազմական գործողությունների պահին, անհայտ կորածների բարեկամների տեղեկատվությամբ։ Նրանք տասնյակ մարդկանցով գալիս էին և դիմում մեր կազմակերպությանը։ Մենք տվյալները հստակեցնում էինք գյուղերի կամ քաղաքների ղեկավարների հետ»,-նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահը։

Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսին, որի ընթացքում Արցախյան պատերազմի վետերանների միության Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը հայտարարել էր Արցախյան պատերազմում 800 անհայտ կորածների մասին, մեր զրուցակիցը նշեց, որ վերջինիս տվյալները հավաստի չեն։

«Ռոման Բալայանը ոչ թե անձամբ է զբաղվել աշխատանքներով, այլ այդ թիվը ստացել է այլ աղբյուրներից»,- ընդգծեց Ալավերդյանը։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահը նաև շեշտեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում անհայտ կորածներ չեն եղել։ «Մի քանի հոգի մի քանի օր որպես անհայտ կորած են համարվել,  բայց հետո բոլորը վերադարձվել են»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը միաժամանակ դժվարացավ կոնկրետ թվային տվյալներ ներկայացնել՝ այսօրվա դրությամբ մոտավորապես քանի ողջ մնացած ռազմագերի կա ադրբեջանական բանտերում։

«Միջազգային իրավունքի սահմաններում ես ինձ չեմ կարող թույլ տալ նման թիվ հրապարակել։ Նրանք, ում մասին հստակ տվյալներ չունենք ոչ Կարմիր խաչից, ոչ միջազգային այլ կազմակերպությունից, մնում են անհայտ կորածի կարգավիճակում։ Մի քանի տարի առաջ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի» նախագահ Ռիմա Առաքելյանը երկու անգամ ներկայացրել է 97-99 հոգուց բաղկացած ցուցակներ, որտեղ նշվել են այն անունները, որոնց մասին շարունակաբար ոչ պաշտոնական տվյալներ են ստացվել, այսինքն՝ այդ անձինք, հնարավոր է, ողջ են և գտնվում են տարբեր վայրերում։ Ցուցակը ՀԿ-ի անունից տրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, բայց որևէ արձագանք չի ստացվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, Արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կնոջ՝ Զարինե Հակոբյանի հետ։  

Վերջինս նշեց, որ իր ամուսինն անհայտ կորել է 1994 թվականի հունվարի 7-ին։ Մինչ օրս նրանից որևէ տեղեկություն չունի, սակայն հույսը մեծ է, որ մի օր կհանդիպի իր կողակցին։
Զարինե Հակոբյանը կասկած հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի արդյունավետ աշխատանքի առնչությամ՝ նշելով, որ չի հավատում՝ այնտեղ որոնողական աշխատանքներ են կատարվում։

Նա միաժամանակ չցանկացավ նշել՝ Արցախյան պատերազմի տարիներին Սյունիքի մարզից ընդհանուր առմամբ քանի հոգի է անհայտ կորել։

«Ամուսինս սկզբում կամավորական էր։ Այնուհետև, երբ գումարտակներ են ստեղծվել, եղել է թիվ 3-րդ գումարտակում, այուհետև՝ Շիկահողի թիվ 6 գումարտակում՝ որպես դասակի հրամանատար։  1991 թվականի վերջից մեկնել է Արցախ, պաշտպանել մեր սահմանները։ 1992 թվականից, երբ ադրբեջանցիները սկսեցին հրետակոծել Սյունիքը, կոնկրետ Կապան քաղաքը, ջոկատը տեղափոխվել է հարավ արևելյան հատված և մարտնչել մինչև 1994 թվական՝ Հորադիզ կայարանում»,- նշեց Զարինե Հակոբյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}