Սինգապուրում մարդիկ 2000 դոլարով կտուգանվեն անգամ ծխախոտային արտադրանքներ ունենալու համար
Սինգապուրում ծխախոտի դեմ պայքարի օրենքի փոփոխությունների արդյունքում փետրվարի 1-ից անօրինական է համարվում ու բարձր տուգանքներ է սահմանվում անգամ էլեկտրոնային ծխախոտների սարքեր գնելու ու ունենալու համար:
Նոր փոփոխություններով, յուրաքանչյուրը, ում կբռնացնեն նման արտադրանքներ գնելիս, օգտագործելիս կամ ուղղակի ունենալիս, կտուգանվեն 2000 դոլարով, հայտնել է առողջապահության նախարարությունը:
Ներկայումս ծխելու համար նախատեսված ապրանքների ներմուծումը, վաճառքն ու տարածումը Սինգապուրում անօրինական է:
Այս օրենքը խախտողներին սպառնում է մինչև 6 ամիս ազատազրկում կամ առաջին անգամ 10 հազար դոլար տուգանք: «Հանցանքի» կրկնության դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է:
Օրենքի այս փոփոխությունները խորհրդարանն ընդունել էր նախորդ տարվա նոյեմբերին:
Սինգապուրը ծխախոտի դեմ պայքարում է 1970թ.-ից, երբ արգելվեցին ավտոբուսներում, թատրոններում ու կինոթատրոններում ծխելը: 1970թ.-ից ի վեր ծխելու համար նախատեսված տարածքները կտրուկ սահմանափակվել են: Օրինախախտների համար նախատեսված է 150-ից մինչև 800 դոլարի տուգանք:
Նշենք, որ Հայաստանում ևս օրերս ներկայացվել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանափակում է ծխելու վայրերն ու մեծացնում տուգանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ